Գլխագրեր
12:54 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կոտայքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին 12:43 Որեւէ դերակատարում չեմ ունեցել. Ավինյանը պատասխանում է Սարհատ Պետրոսյանին (Տեսանյութ) 12:39 Այսօրվանից Գյումրիում կմաքսազերծվեն նաև տրեյլերով բերվող ավտոմեքենաները. ՊԵԿ նախագահ 12:36 Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից 12:34 Լոս Անջելեսում փնտրում են հայ տաքսիստի սառնասիրտ մարդասպանին 17:01 Աշոտյանը ՝ Հրայր Թովմասյանի կյանքի «մութ» դրվագների մասին 16:35 Ատե­լու­թյան դրսև­ո­րում­ներն իշ­խա­նու­թյուն­նե­րի նկատ­մամբ, ցա­վոք, ան­խու­սա­փե­լի են, քա­նի որ հենց իրենք են դրա սեր­մե­րը ցա­նող­նե­րը16:04 800 հազար դրամ աշխատավարձ ստանալն իմ ընտանիքում ոչինչ չի փոխել, ոչինչ տուն չեմ տանում․ Գեղարքունիքի մարզպետ (տեսանյութ)15:32 «Գահերի խաղի» ստեղծողները հրաժարվել են նկարահանել հաջորդ «Աստղային պատերազմները» 15:03 Վազգեն Մանուկյանի ղեկավարած Հանրային խորհուրդը ստեղծվել է նրան գործով ապահովելու համար․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Ին­չո՞վ են իշ­խա­նու­թյուն­նե­րին խան­գա­րում հա­յա­գի­տա­կան առար­կա­ներն ու ազ­գա­յին ար­ժեք­նե­րը

Կրթամշակութային ոլորտում տեղի ունեցող գործընթացները այս օրերին հանրության ուշադրության կիզակետում են։

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ պարզ դարձավ, որ նոր իշխանությունների կրթական քաղաքականությունը իրենից ենթադրում է հայագիտական առարկաների դերի նվազեցում, որը տեղի է ունենալու դպրոցական ծրագրերից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանելու և «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու արդյունքում։

Այս ամենը ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնում է որպես կրթական համակարգի բարեփոխումների առանձին բաղադրիչ, սակայն այն չէր կարող մտահոգություն չառաջացնել հանրության շրջանում։ Եվ պատահական չէ, որ այս թեմայի շուրջ լուրջ աղմուկ բարձրացավ և քննադատությունների հոսք սկսվեց կառավարության հասցեին։

Չնայած դժգոհությունների խորացմանը՝ ԿԳՄՍ նախարարությունը ամենևին էլ մտադիր չէ հետ կանգնել իր առաջ քաշած ծրագրերից։

Եվ որպեսզի հանրությանը հնարավոր լինի համոզել, որ իրենց ծրագրերը բխում են կրթության զարգացման շահերից, ինչպես հիմնական դեպքերում, օգնության է հասնում վարչապետը՝ իր լայվերով։

Պատահական չէ, որ Փաշինյանի հերթական ուղիղ եթերի հիմնական մեխը նվիրված էր կրթության ոլորտում իրենց կողմից նախատեսվող փոփոխություններին։

Վերջինս, ԿԳՄՍ նախարարության ներկայացրած հիմնավորումները որոշակի ձևափոխումների ենթարկելով, փորձում էր հանրությանը համոզել, թե իրենց ծրագրերը առավել քան բխում են հանրության շահերից։

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կդասավանդվի «Հայոց պատմություն» առարկայի շրջանակներում, իսկ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում կդառնան ոչ պարտադիր, քանի որ այսօրվա տեխնոլոգիական զարգացումը ենթադրում է, որ պետք է կենտրոնանալ ֆիզիկա, քիմիա, երկրաչափություն առարկաների վրա։

Փաշինյանն իր ասածները առավել փաստարկված դարձնելու նպատակով փորձում էր բերել արևմտյան առաջատար բուհերի օրինակներ՝ հարցադրումներ անելով, թե արդյո՞ք Հարվարդի համալսարանում պարտադիր դասավանդում են Ամերիկայի պատմություն, կամ արդյո՞ք Քեմբրիջի համալսարանում դասավանդում են Մեծ Բրիտանիայի պատմությունը և այսպես շարունակ։

Սակայն վարչապետը հաշվի չի առել, որ այս տեսանկյունից չարժե հայաստանյան բարձրագույն կրթական համակարգը համեմատել արևմտյան բուհերում գործող որոշակի մոտեցումների հետ, քանի որ Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, և մեր առջև ծառացած արտաքին մարտահրավերները պահանջում են, որպեսզի հայագիտական առարկաների դասավանդումը լինի ամենաբարձր դիրքերում։

Մենք խնդիր ունենք ոչ միայն բուհերում մասնագետներ պատրաստել, այլև ձևավորել լիարժեք քաղաքացի, ազգային աշխարհայացք, նկարագիր և մտածելակերպ ունեցող մասնագետներ։ Իսկ այն հիմնավորումը, թե հայագիտական առարկաների պարտադիր լինելը խանգարում է բնագիտական առարկաների մակարդակի բարձրացմանը, շատ թույլ փաստարկ է։

Եվ եթե կա հայկական բուհերի ռեյտինգը միջազգային վարկանիշային ցուցակում բարձրացնելու նպատակադրում, ապա ԿԳՄՍ նախարարության նախատեսած փոփոխությունները ընդհանրապես դրա հետ կապ չունեն։

Ուստի բազմաթիվ հարցադրումներ են առաջ գալիս, թե ինչո՞վ են իշխանություններին խանգարում հայագիտական առարկաները, որ այդ թեմային վարչապետի մակարդակով հատուկ անդրադարձ է արվում։

Արդյոք պատահակա՞ն է, որ այս հարցը դիտարկվում է ազգային արժեհամակարգի դերակատարությունը նվազեցնելուն միտված իշխանությունների ընդհանուր քաղաքական գծի համատեքստում։

 

Իսկ մյուս կարևոր հարցն այն է, թե ինչո՞ւ են նոր իշխանություններն ակնառու այսպիսի քաղաքականություն որդեգրել, երբ գիտակցում են, որ հանդիպելու են հասարակության դիմադրությանը։

Հենց այստեղ է, որ կասկածներ են առաջանում, թե մեկուկես տարի առաջ տեղի ունեցած իշխանափոխության իրականացման գործում եղել է որոշակի արտաքին ազդեցություն, իսկ հիմա եկել է այդ ուժերի առաջ քաշած պահանջներն իրականացնելու ժամանակը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Լրահոս
«Աթենք» մսամթերքի գործարանը ներմուծել է մարդկանց առողջությանը չափազանց վնասակար մսամթերք Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կոտայքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին 31-ամյա դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի. նա նախկինում 7 անգամ դատված է եղել Որեւէ դերակատարում չեմ ունեցել. Ավինյանը պատասխանում է Սարհատ Պետրոսյանին (Տեսանյութ) Այսօրվանից Գյումրիում կմաքսազերծվեն նաև տրեյլերով բերվող ավտոմեքենաները. ՊԵԿ նախագահ Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից Լոս Անջելեսում փնտրում են հայ տաքսիստի սառնասիրտ մարդասպանին Պատահականության էֆեկտի զոհերըՁեր հետագիծն ընդամենը Գյումրիից Երևան 120 կմ-անոց հատվածն է․ Իվետա Տոնոյանը՝ «Իմ քայլին» Ն.Փաշինյանի և Գ.Ծառուկյանի մասնակցությամբ բացվեց սպասքի արտադրության հայ-իտալական գործարանԻրաքում վերականգնվել է ինտերնետի աշխատանքը Ն. Փաշինյանի և Գ. Ծառուկյանի մասնակցությամբ տրվեց նոր՝ «Ceramisia» գործարանի բացումը Իրաքում անցկացվող բողոքի ցույցերից հասցված վնասի չափը հասել է 6 մլրդ դոլարի «Ժողովուրդ»․ «Հայաստանի պետական տնտեսագիտական հա­մալսարան» ՊՈԱԿ-ը կդառնա հիմ­նադրամ Ճապոնիայում վերջին երկու ամիսներին գրանցված թայֆունները 1,8 մլրդ դոլարի վնաս են հասցրել երկրի տնտեսությանը ԱՄՆ ներկայությունը Սիրիայում կդժվարացնի երկրում կայունության գործընթացը, զորքերի դուրսբերումը կնպաստեր հակամարտության կարգավորմանը․ արաբագետ Ին­չո՞վ են իշ­խա­նու­թյուն­նե­րին խան­գա­րում հա­յա­գի­տա­կան առար­կա­ներն ու ազ­գա­յին ար­ժեք­նե­րը«Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկ չի ստացել «Ռոմայից» Կբարձրանա 33 646 զինվորական և 468 761 աշխատանքային կենսաթոշակառուների թոշակները. հիմնական կենսաթոշակի չափը 16000 դրամի փոխարեն կդառնա 18 000. Զ. Բաթոյան Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Մարդուն առևանգելու մեղադրանքով կալանավորվել է Շենավան գյուղի գյուղապետը և նրա եղբայրը. Քննչական կոմիտե Պաշտոնից ազատման որոշում Նիկոլ փաշինյանի կողմից Իրաքում բողոքի ակցիաների ընթացքում մեկ օրում 13 մարդ է սպանվել Նոր Նորքում մանկապարտեզից գողացել էին ջերմաչափեր, ներարկիչներ ու դեղհաբարեր Կայացավ Մանկական Եվրատեսիլի հայաստանյան տեսահոլովակի պրեմիերանՎերադարձ չեն ընդունում, պատասխանատու են որակի համարԱշոտյանը ՝ Հրայր Թովմասյանի կյանքի «մութ» դրվագների մասին Ատե­լու­թյան դրսև­ո­րում­ներն իշ­խա­նու­թյուն­նե­րի նկատ­մամբ, ցա­վոք, ան­խու­սա­փե­լի են, քա­նի որ հենց իրենք են դրա սեր­մե­րը ցա­նող­նե­րը800 հազար դրամ աշխատավարձ ստանալն իմ ընտանիքում ոչինչ չի փոխել, ոչինչ տուն չեմ տանում․ Գեղարքունիքի մարզպետ (տեսանյութ)«Գահերի խաղի» ստեղծողները հրաժարվել են նկարահանել հաջորդ «Աստղային պատերազմները» Վազգեն Մանուկյանի ղեկավարած Հանրային խորհուրդը ստեղծվել է նրան գործով ապահովելու համար․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Բաբլոյանի դեմ առաջադրվել է մեղադրանք, որը ՀՀ-ում երբեք չի կիրառվել. Նաիրա Զոհրաբյան Ոչ մի ցանկություն չունեմ հանդիպելու Նաիրի Հունանյանի հետ․ Բադասյան Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Նավթի համաշխարհային գները նվազում են Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Բաքու չի մեկնի Հայաստանի 5-ից 29 տարեկան քաղաքացիների մահվան դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում ՃՏՊ-ներին. ԱՀԿ ներկայացուցիչՎոլեյբոլի համաուսանողական մրցաշար Աբովյանում՝ «Գ.Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբՍահմռկեցուցիչ դեպք՝ Երեւանում. իրավապահները նկուղից դուրս են բերել 14 տարի առաջ սպանված կնոջ ոսկորներն ու գանգը (ֆոտո) Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 6 մարզերում «Հրապարակ». Ստամբուլյանի վավերացման ամենալուրջ խոչընդոտը Հրայր Թովմասյանն է «Ժողովուրդ». Հոկտեմբերի 27-ին զոհվածների հիշատակին հարգանքի տուրք չմատուցեց «Փաստ». Այսուհետ կմասնակցի՞ ՍԴ նիստերին «Թավշյա հեղափոխության» բրենդը կորցրել է իր «կախարդական» ուժը, սակայն իշխանությունը չի գիտակցում դաՀոկտեմբերի 27-ի գործով պետք է ժամանակին քայլ անել. գոնե հայրս ու մյուս հարազատները տեսնեն բացահայտումը. Արմեն ՍարգսյանԻնչու՞ ՀՀ ԱԺ 132 պատգամավորներից այդ «պատիվը» վերապահվեց հենց քեզ․ Ղազինյանը՝ Բաբաջանյանին Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչի գյուտի օրը Նաիրի Հունանյանի շուրջը սկսել են հավաքվել այսօրվա քաղաքական բանսարկուները․ Ավետիք ՉալաբյանԴավիթ Տոնոյանը՝ Նաիրի Հունանյանի վաղաժամկետ արձակման մասին Եթե թավշյա հեղափոխությունից հետո Հոկտեմբերի 27-ը չբացահայտվի՝ անիմաստ է ամեն ինչ․ Սասուն Միքայելյան
Яндекс.Метрика