Գլխագրեր
17:01 Աշոտյանը ՝ Հրայր Թովմասյանի կյանքի «մութ» դրվագների մասին 16:35 Ատե­լու­թյան դրսև­ո­րում­ներն իշ­խա­նու­թյուն­նե­րի նկատ­մամբ, ցա­վոք, ան­խու­սա­փե­լի են, քա­նի որ հենց իրենք են դրա սեր­մե­րը ցա­նող­նե­րը16:04 800 հազար դրամ աշխատավարձ ստանալն իմ ընտանիքում ոչինչ չի փոխել, ոչինչ տուն չեմ տանում․ Գեղարքունիքի մարզպետ (տեսանյութ)15:32 «Գահերի խաղի» ստեղծողները հրաժարվել են նկարահանել հաջորդ «Աստղային պատերազմները» 15:03 Վազգեն Մանուկյանի ղեկավարած Հանրային խորհուրդը ստեղծվել է նրան գործով ապահովելու համար․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) 14:36 Բաբլոյանի դեմ առաջադրվել է մեղադրանք, որը ՀՀ-ում երբեք չի կիրառվել. Նաիրա Զոհրաբյան 14:02 Ոչ մի ցանկություն չունեմ հանդիպելու Նաիրի Հունանյանի հետ․ Բադասյան 13:34 Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը 13:01 Նավթի համաշխարհային գները նվազում են 12:35 Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Բաքու չի մեկնի

ԱՄՆ ներկայությունը Սիրիայում կդժվարացնի երկրում կայունության գործընթացը, զորքերի դուրսբերումը կնպաստեր հակամարտության կարգավորմանը․ արաբագետ

Սիրիայի Կամիշլիի շրջանում բնակվող հայերին գլխավորապես վտանգ չի սպառնում, վիճակն այստեղ կայուն է և շատ ավելի բարենպաստ, քան Սիրայի հյուսիսարևելյան այլ շրջաններում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ խոսելով Սիրիայում թուրքական «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունից հետո տիրող իրավիճակի մասին։

«Սիրայի հյուսիսում թուրքական ներխուժումից հետո իրավիճակը, ընդհանուր առմամբ, հանգիստ է։ Լայնամասշտաբ ռազմական գործողությունները դադարել են, առկա է հրադադարի ռեժիմ, որը պարբերաբար խախտվում է տարբեր ծավալի ռազմական բախումներով կամ քաղաքացիական բողոքի ակցիաներով։ Կամիշլիի շրջանը, որտեղ հիմնականում ապրում են մեր հայրենակիցները, փաստացի գտնվում է սիրիական կառավարական ուժերի և ռուսական զինված ուժերի հսկողության ներքո։ Այդ շրջանում անվտանգային իրավիճակը համեմատաբար ավելի բարձր մակարդակի վրա է և դուրս է բոլոր հիմնական գործողություններից, որոնք ընթանում են Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում, որոնք առնչվում են թուրք-ռուսական և թուրք-ամերիկյան համաձայնություններին»,- ասաց Պետրոսյանը՝ ընդգծելով, որ այստեղ իրավիճակը շատ ավելի վերահսկելի ու կանխատեսելի է։

Արաբագետի խոսքով՝ վերոնշյալ շրջանի բնակչության մոտ որոշակի լարվածություն դեռևս պահպանվում է, բայց դրանք պայմանավորված են այն մտահոգություններով, որոնք առկա էին ռազմական գործողությունների սկզբնական շրջանում։ «Այստեղ փոքր-ինչ բարձր է ահաբեկչական հարձակումների սպառնալիքը, բայց հիմնականում իրավիճակը շատ ավելի բարվոք է ու վերահսկելի»։

Պետրոսյանի դիտարկմամբ՝ և՛ Մերձավորարևելյան տարածաշրջանը, և՛ մասնավորապես Սիրիան Հայաստանի համար բավական կարևոր են․ Սիրիան նախևառաջ Հայաստանի համար տարածաշրջանում բարեկամ արաբական երկիր է, կարևոր է տեղի հայ համայնքի առկայությունը, իսկ այն հանգամանքը, որ Սիրիան աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր դարձել է ռազմավարական նշանակության երկիր, կրկնապատկում է իր իսկ կարևորությունն այդ թվում՝ Հայաստանի համար։ «Այդ պատճառով այս երկրի հանդեպ մեր ուշադրությունը պետք է բազմապատկվի, իսկ քաղաքականությունը պետք է առանձնահատուկ բնույթ կրի»,- նկատեց արաբագետը։

Վերջինս անդրադարձավ նաև ԱՄՆ-ի կողմից Սիրիայում 2 ռազմաբազա կառուցելու մասին տեղեկություններին, ինչը, ըստ արաբագետի՝ պայմանավորված է Ամերիկայի անորոշ քաղաքականությամբ։

«Նախ հայտարարվեց, որ Սիրիայի տարածքից ամերիկյան զորախմբերը պետք է դուրս բերվեն, ապա Թուրքիայի ռազմական գործողություններից հետո հայտարարվեց, որ ԱՄՆ-ն վերադառնալու է և հսկողություն է սահմանելու նավթահանքերի հանդեպ։ Այսինքն՝ ԱՄՆ քաղաքականության հետ կապված որոշակի անորոշություն կա, ինչը պայմանավորված է Սպիտակ տան, Պենտագոնի և Պետքարտուղարության միջև առկա խնդիրներով․չկա հստակ ուղեգիծ, որն ԱՄՆ-ն վարում է Սիրիայի տարածքում․ որոշումներն իրավիճակային են»,– ասաց նա։

Արաբագետը նշեց, թե միանշանակ է, որ ԱՄՆ-ի հեռանալու արդյունքում ողջ տարածաշրջանում նրա շահերը նվազելու էին, թերևս սրանով էր պայմանավորված, որ Ամերիկայի ներկայությունը Սիրիայի՝ նավթով հարուստ շրջաններում, Հորդանանի, Իրաքի հետ սահմանակից շրջաններում, բավական կարևոր է։ Այդ պատճառով էլ Միացյալ Նահանգները, ըստ նրա, շարունակելու է ապահովել իր ներկայությունը։

«Իհարկե, Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրս բերումը շատ ավելի կարագացներ կամ կնպաստեր հակամարտության կարգավորմանը, այնուամենայնիվ, ԱՄՆ ներկայությունը ենթադրում է, որ հակամարտության կարգավորման գործընթացը կձգձգվի, և այդ գործընթացում չի կարելի հաշվի չառնել ԱՄՆ-ի շահերն ու դերակատարությունը։ Այդ առումով ԱՄՆ ներկայությունը շարունակելու է և՛ որոշակի առումով ապակայունություն ստեղծել Սիրիայի տարածքում, և՛ ավելի դժվարացնել կայունության գործընթացը, քանի որ ցանկացած գործընթացում չեն կարող անտեսվել նաև Ամերիկայի դիրքերն ու շահերը, եթե նրա դերն ու ներկայությունը արաբական պետությունում շարունակական լինի»,- ասաց Պետրոսյանը։

Լրահոս
Պատահականության էֆեկտի զոհերըՁեր հետագիծն ընդամենը Գյումրիից Երևան 120 կմ-անոց հատվածն է․ Իվետա Տոնոյանը՝ «Իմ քայլին» Ն.Փաշինյանի և Գ.Ծառուկյանի մասնակցությամբ բացվեց սպասքի արտադրության հայ-իտալական գործարանԻրաքում վերականգնվել է ինտերնետի աշխատանքը Ն. Փաշինյանի և Գ. Ծառուկյանի մասնակցությամբ տրվեց նոր՝ «Ceramisia» գործարանի բացումը Իրաքում անցկացվող բողոքի ցույցերից հասցված վնասի չափը հասել է 6 մլրդ դոլարի «Ժողովուրդ»․ «Հայաստանի պետական տնտեսագիտական հա­մալսարան» ՊՈԱԿ-ը կդառնա հիմ­նադրամ Ճապոնիայում վերջին երկու ամիսներին գրանցված թայֆունները 1,8 մլրդ դոլարի վնաս են հասցրել երկրի տնտեսությանը ԱՄՆ ներկայությունը Սիրիայում կդժվարացնի երկրում կայունության գործընթացը, զորքերի դուրսբերումը կնպաստեր հակամարտության կարգավորմանը․ արաբագետ Ին­չո՞վ են իշ­խա­նու­թյուն­նե­րին խան­գա­րում հա­յա­գի­տա­կան առար­կա­ներն ու ազ­գա­յին ար­ժեք­նե­րը«Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկ չի ստացել «Ռոմայից» Կբարձրանա 33 646 զինվորական և 468 761 աշխատանքային կենսաթոշակառուների թոշակները. հիմնական կենսաթոշակի չափը 16000 դրամի փոխարեն կդառնա 18 000. Զ. Բաթոյան Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Մարդուն առևանգելու մեղադրանքով կալանավորվել է Շենավան գյուղի գյուղապետը և նրա եղբայրը. Քննչական կոմիտե Պաշտոնից ազատման որոշում Նիկոլ փաշինյանի կողմից Իրաքում բողոքի ակցիաների ընթացքում մեկ օրում 13 մարդ է սպանվել Նոր Նորքում մանկապարտեզից գողացել էին ջերմաչափեր, ներարկիչներ ու դեղհաբարեր Կայացավ Մանկական Եվրատեսիլի հայաստանյան տեսահոլովակի պրեմիերանՎերադարձ չեն ընդունում, պատասխանատու են որակի համարԱշոտյանը ՝ Հրայր Թովմասյանի կյանքի «մութ» դրվագների մասին Ատե­լու­թյան դրսև­ո­րում­ներն իշ­խա­նու­թյուն­նե­րի նկատ­մամբ, ցա­վոք, ան­խու­սա­փե­լի են, քա­նի որ հենց իրենք են դրա սեր­մե­րը ցա­նող­նե­րը800 հազար դրամ աշխատավարձ ստանալն իմ ընտանիքում ոչինչ չի փոխել, ոչինչ տուն չեմ տանում․ Գեղարքունիքի մարզպետ (տեսանյութ)«Գահերի խաղի» ստեղծողները հրաժարվել են նկարահանել հաջորդ «Աստղային պատերազմները» Վազգեն Մանուկյանի ղեկավարած Հանրային խորհուրդը ստեղծվել է նրան գործով ապահովելու համար․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Բաբլոյանի դեմ առաջադրվել է մեղադրանք, որը ՀՀ-ում երբեք չի կիրառվել. Նաիրա Զոհրաբյան Ոչ մի ցանկություն չունեմ հանդիպելու Նաիրի Հունանյանի հետ․ Բադասյան Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Նավթի համաշխարհային գները նվազում են Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Բաքու չի մեկնի Հայաստանի 5-ից 29 տարեկան քաղաքացիների մահվան դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում ՃՏՊ-ներին. ԱՀԿ ներկայացուցիչՎոլեյբոլի համաուսանողական մրցաշար Աբովյանում՝ «Գ.Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբՍահմռկեցուցիչ դեպք՝ Երեւանում. իրավապահները նկուղից դուրս են բերել 14 տարի առաջ սպանված կնոջ ոսկորներն ու գանգը (ֆոտո) Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 6 մարզերում «Հրապարակ». Ստամբուլյանի վավերացման ամենալուրջ խոչընդոտը Հրայր Թովմասյանն է «Ժողովուրդ». Հոկտեմբերի 27-ին զոհվածների հիշատակին հարգանքի տուրք չմատուցեց «Փաստ». Այսուհետ կմասնակցի՞ ՍԴ նիստերին «Թավշյա հեղափոխության» բրենդը կորցրել է իր «կախարդական» ուժը, սակայն իշխանությունը չի գիտակցում դաՀոկտեմբերի 27-ի գործով պետք է ժամանակին քայլ անել. գոնե հայրս ու մյուս հարազատները տեսնեն բացահայտումը. Արմեն ՍարգսյանԻնչու՞ ՀՀ ԱԺ 132 պատգամավորներից այդ «պատիվը» վերապահվեց հենց քեզ․ Ղազինյանը՝ Բաբաջանյանին Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչի գյուտի օրը Նաիրի Հունանյանի շուրջը սկսել են հավաքվել այսօրվա քաղաքական բանսարկուները․ Ավետիք ՉալաբյանԴավիթ Տոնոյանը՝ Նաիրի Հունանյանի վաղաժամկետ արձակման մասին Եթե թավշյա հեղափոխությունից հետո Հոկտեմբերի 27-ը չբացահայտվի՝ անիմաստ է ամեն ինչ․ Սասուն ՄիքայելյանԵւս մեկ զորամաս այսօրվանից անցավ զինվորների կերակրման նոր համակարգին․ վարչապետ (տեսանյութ)Պետք է կատարվածից դասեր քաղենք․ Էդմոն Մարուքյան Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղում ավտոմեքենայում պայթյուն է եղել. Կա երկու զոհ, մեկ վիրավոր Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է Հայաստանի առաջնություն, 12-րդ տուր. Օրվա հանդիպումների անոնս Էրդողանը հայտարարել է Սիրիայում նոր ռազմական գործողության մասին Արարատ Միրզոյանը չի մասնակցի «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը
Яндекс.Метрика